Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Հայաստանը չի կարող ապրել առանց հայրենասիրության

Հայաստանը չի կարող ապրել առանց հայրենասիրության
14.01.2024 | 06:58

Տավուշի սահմանագոտուց շատ ընտանիքներ, որոնց կազմում երիտասարդները մեծ թիվ են կազմում, տեղափոխվել են Երևան։ Նրանք մայրաքաղաքում աշխատանք են ճարել, քչերը վարկով տուն են գնել։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բաղանիս գյուղի դպրոցում անցյալ տարի առաջին դասարան չկար։ Սահմանամերձ Դովեղում դպրոցի նոր շենք է կառուցվում՝ 150 աշակերտի համար։ Այժմ Դովեղում աշակերտների թիվը 48 է , ինչի՞ հաշվին է աշակերտների քանակը ավելի քան 3 անգամ աճելու։ Հայաստանը չի կարող ապրել, զարգանալ առանց հայրենասիրության , միավորող գաղափարի, սակայն Հայաստանը միտումնավոր զրկել են այդ գաղափարից։ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, այն արդեն կոչում է Լեռնային Ղարաբաղ, նա Ալիևի հետ քննարկում է Տավուշից նախկինում ադրբեջանաբնակ 7 գյուղերի տարածքները և Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու պայմանները։ Հայաստանը փաստացի շարունակվող պատերազմի մեջ է, երկրին գլխին կախված է Ադրբեջանի նոր հարձակման վտանգը, իսկ իշխանության բոլոր լծակները իր ձեռքին կենտրոնացրած Նիկոլ Փաշինյանը, փոխանակ երկրի առաջ ծառացած մեծ մարտահրավերներով զբաղվի, էժան շոուներ է անում, ստուգում հանրակրթական դպրոցներում կախիչների, ցնցուղի, ֆուտբոլի դարպասի հետևի պատի և այլնի որակը։ Շուրջ մեկ տարի է, ինչ թափուր են ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարի, ՊՆ զորահավաքային վարչության պետի, գլխավոր շտաբի պետի 2 տեղակալների հաստիքները։ Հաջորդ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը ո՞ւմ է մեղադրելու պարտության համար, երևի իրեն ձայն տվածներին՝ «թավշյա հեղափոխությունից խելագարված ամբոխներին»։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 7133

Մեկնաբանություններ